Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հատուկ հրամանով երկրի պետական հեռուստատեսությունը կցուցադրի Անգլիայի պրեմիեր լիգայի հանդիպումները։ Այս մասին հաղորդում է The Daily Star-ը։
Հեռուստադիտողներն այդ խաղերը կստանան անվճար։ Նախատեսվում է, որ կցուցադրվեն «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի» և «Արսենալի» մասնակցությամբ խաղերը։ Սակայն Անգլիայի պրեմիեր լիգայի ներկայացուցիչները զարմացած են, քանի որ ոչ ոք Հյուսիսային Կորեայում չի գնել այդ խաղերի ցուցադրման իրավունքները։