Հյուսիսային Իտալիայում 16 միլիոն մարդ կարանտինի մեջ է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի վարակի պատճառով փակել է երկրի հյուսիսում գտնվող 15 շրջանների մուտքն ու ելքը:
Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվհ հասել է 366-ի, մոտ 7,5 հազար մարդ վարակակիր հիվանդ է:
Ֆրանսիայում արգելվել են ավելի քան հազար մարդու մասնակցությամբ զանգվածային միջոցառումների անցկացումը:
Չինաստանում կարանտինային կենտրոնի փլուզման հետևանքով փլատակների տակ մահացել է 10 մարդ:
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը մինչև ապրիլ դադարեցրել է թռիչքները դեպի Իտալիա: