տուն Քաղաքական Միջազգային Հյուսիսային Ամերիկայում սահմանվել է ռեկորդային ցածր ջերմաստիճան (տեսանյութ)

Հյուսիսային Ամերիկայում սահմանվել է ռեկորդային ցածր ջերմաստիճան (տեսանյութ)

266
0

640x360_251866Հյուսիսային Ամերիկայում սահմանվել է ռեկորդային ցածր ջերմաստիճան,- հաղորդում է euronews-ը: Այնպիսի տպավորություն է, կարծես Հյուսիսային Ամերիկա է ներթափանցել «Սիբիրյան» ցուրտը:

Արևելյան Կանադայում ձմեռ չի պատրաստվում նահանջել: Առավել տուժել են երկրի ամենախոշոր նահանգները` Նյուֆաունդլենդը և Լաբրադորը: Այստեղ տեղացած ձյան շերտը հասնում է մինչև  38 սմ-ի: Իրավիճակը բարդացնում է ուժեղ քամին, որի արագությունը հասնում է մինչև 100 կմ/ժ: Վատ եղանակի պատճառով  հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության: Իշխանությունները բնակիչներին խնդրել են գնահատել իրավիճակը, եթե հնարավոր է դուրս չգալ տնից, իսկ անձնական օգտագործման  տրանսպորտից օգտվել միայն ծայրահեղ դեպքերում՝ չխոչընդոտելով ձյան մաքրման և հեռացման աշխատանքներին: Հարկ է նշել, որ Տորոնտոյում ջերմաստիճանը իջել է -20°C, իսկ Քվեբեկում` -38°C:

ԱՄՆ-ի օդերևույթաբանների հաղորդմամբ՝ նման սառնամանիքներ տարածաշրջանում չեն եղել վերջին 20 տարիների ընթացքում: Կանխատեսումներով ջերմաստիճանը ԱՄՆ-ի Կենտրոնական Արևմուտքում կարող է գերազանցել -50°C-ը: Նշենք, որ Չիկագոյում ջերմաստիճանը իջել է մինչև -29°C, իսկ Պիտսբուրգում` -24°C: Տարվա սկզբից ցրտահարության զոհ է դարձել առնվազն 13 մարդ: Նյու Յորքի փողոցներում աշխատում է 1600 ձնահավաք մեքենա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here