Ամեն տարի Հյուսիսային և Հարավային Ամերիկայում ալկոհոլից մահանում է 80 հազար մարդ։ Այս մասին են վկայում Պանամերիկյան առողջապահական կազմակերպության հետազոտողները, որոնց հոդվածը հրապարակված է Addiction ամսագրում։
2007-2009 թվականների դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ լյարդի քաղցկեղը, հոգեկան և նյարդային շատ հիվանդություններ պայմանավորված են ալկոհոլի օգտագործմամբ։ Ամենաշատ մահերը գրանցվում են Սալվադորում՝ ամեն 100 հազար բնակչին բաժին է ընկնում 27.4 մահ, ամենաքիչը Կոլումբիայում է՝ 1.8։ Մահացության միջին աստիճաննէ Արգենտինայում է՝ 4, Վենեսուելայում՝ 5.5, Էկվադորում՝ 5.9, Կանադայում՝ 5.7, ԱՄՆ-ում՝ 6.7։ Տղամարդիկ 6 անգամ ավելի հաճախ են մահանում ալկոհոլի օգտագործման հետ կապված հիվանդություններից, քան կանայք։ Սակայն կանաց մահացության ցուցանիշն ԱՄՆ-ում և Կանադայում զգալի շատ է, քան ամերիկյան մյուս երկրներում։
Գիտնականները, սակայն, նշում են, որ իրենք անցկացրել են շատ փոքր ուսումնասիրություն՝ հաշվի առնելով այն, որ ուսումնասիրել են միայն այն հիվանդությունների վիճակագրությունը, որոնց կողքին գրված է եղել՝ պայմանավորված է ալկոհոլի օգտագործմամբ։ Սակայն նրանք կարծում են , որ մի շարք այլ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի, ստամոքսի և այլն, նույնպես պայմանավորված են ալկոհոլի օգտագործմամբ։