տուն Քաղաքական Հյուպատոսին աշխատանքից ազատելու պատճառը Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկա՞րը չէ

Հյուպատոսին աշխատանքից ազատելու պատճառը Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկա՞րը չէ

215
0

ՀՀ ԱԳՆ-ն որոշել է դադարեցնել Անդորայում ՀՀ պատվավոր հյուպատոս Արա Բաղդասարյանի պարտականությունները` դրանք ոչ արդյունավետ իրականացնելու պատճառով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով հյուպատոսին աշխատանքից ազատելու պատճառները, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարվելու հանգամանքը։

«Պատվավոր հյուպատոս լինելը, ի դեպ, դիվանագիտական ծառայության հետ առնչություն չունեցող պաշտոն է»,- շեշտեց Նաղդալյանը։

Ինչ վերաբերում է Բաղդասարյանի պաշտոնանկությանը, Նաղդալյանի խոսքով, այդ մասին տեղեկացվել են թե՛ Բաղդասարյանը և թե՛ Անդորայի իշխանությունները։

ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնեց նաև, որ Անդորայի հետ հարաբերությունները համակարգում է Ֆրանսիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինը։

Հիշեցնենք, որ օրերս «Ֆեյսբուքում» տարածվել էր մի լուսանկար, որում Բաղդասարյանը Ռոբերտ Քոչարյանի հետ ձեռնամարտի էր բռնվել։ Օգտատեր Արմեն Մանուկյանը հրապարակել էր նկարն ու նշել, որ հենց նկարն է պատճառ եղել, որ Բաղդասարյանին պաշտոնանկ են արել։ Նրա խոսքով` Բաղդասարյանին զանգահարել են ՀՀ ԱԳՆ-ից և հայտնել, որ նա ազատված է զբաղեցրած պաշտոնից իր քաղաքական դիրքորոշման պատճառով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here