ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ ճեպազրույցում, խոսելով բյուջեի մասին, 2014թ. բյուջեն 5 բալանոց սանդղակով գնահատել է անբավարար, որովհետև, ըստ նրա, այն չի բավարարում երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:«Մենք ուշի-ուշով հետևում ենք ու խոշորացույցով ընկած որևէ դրական բան ենք ման գալիս բյուջեի փաստաթղթում և գտել ենք ընդամենը երկու դրական կետ»,- հայտարարել է Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ այդ կետերն են աշխատավարձերի բարձրացման միասնական սանդղակի ձևավորումը, որը բերեց համաչափություն այդ համակարգում: Իսկ երկրորդ դրական կետը բուհերի վարկանիշավորումն է, երբ բուհերի վարկանիշը սահմանվելու է ըստ այն ցուցանիշի, թե տվյալ բուհն ավարտողներից քանիսն են անցել աշխատանքի ըստ մասնագիտության: Նա նաև նշել է, որ ՀՅԴ-ն ներկայացնելու է առաջարկություններ, կան մի քանի համատեղ նախաձեռնություններ, որոնք դեռ բանակցությունների փուլում են:
Էմմա Պալյան