տուն Լուրեր ՀՅԴ-ն որոշել է, թե ԱԺ-ում ով է փոխարինելու Վահան Հովհաննիսյանին

ՀՅԴ-ն որոշել է, թե ԱԺ-ում ով է փոխարինելու Վահան Հովհաննիսյանին

227
0

arm135971806520

ՀՅԴ ԳՄ-ի  երեկ կայացած  նիստում  որոշվել է, որ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանին   ԱԺ ՀՅԴ  խմբակցությունում կփոխարինի  Միքայել Մանուկյանը:

 

Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան :

 

Միքայել Վաղինակի Մանուկյանի կենսագրականը

 

Ծնվել է 1967թ. ապրիլի 10-ին Երեւանում:

 

1986թ. ավարտել է Երեւանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղարվեստական ձեւավորում ֆակուլտետը: Նկարիչ:

 

1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ղարաբաղյան ազատամարտի սկզբից մասնակցել է պատերազմական գործողություններին:

 

1992-2002թթ. աշխատել է «Երկիր» օրաթերթում` որպես թղթակից, 2002թ.` ՀՅԴ Գերագույն մարմնում` կուսակցական կազմակերպական աշխատանքների պատասխանատու:

 

Պարգեւատրվել է ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան»  եւ ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալներով:

 

2002-2007թթ. և  2010-ից մինչ օրս   ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահն է :

Մանրամասները` yerkir.am — ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here