Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ «Ժառանգությունն» այլևս չի լինի ԵԽԽՎ-ի կազմում: Ինչպես են վերաբերվում այս հանգամանքին ՀՅԴ ներկայացուցիչները, փորձել է պարզել մեր թղթակիցը: Նա այս հարցի շուրջ զրուցել է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանի հետ: «Ես աշխատելով այսքան տարիներ ԵԽԽՎ-ում, պետք է նշեմ, որ անկախ նրանից, թե ով ինչ գնահատական կտա, ես ափսոսում եմ, որ նման որոշում կայացվեց, քանի որ կար մի դաշտ, որը նա շատ լավ իրականացնում էր, և այդ դաշտում կարելի է ասել, Զարուհին անգերազանցելի էր, և այս փաստը մեզ համար մեծ կորուստ կարող է լինել, քանի որ Զարուհին աշխատել է բոլորից ավելի լավ»: Araratnews.am-ի թղթակցի հարցին՝ Ձեր կարծիքով այս հանգամանքը, որքանով է կապված ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված հարցի հետ, պատգամավորը պատասխանել է. «Ֆորմալ առումով ես այդպիսի բան պնդել չեմ կարող, քանի որ վերջնական որոշումներ կայացնելը ԱԺ նախագահի լիազորությունն է: Ես հասկանում եմ, որ այս ենթատեքստի մեջ կարելի է այդպիսի ասոցացումներ ունենալ, բայց ավելին պնդել չեմ կարող, քանի որ խոսքը գնում էր բոլոր պատվիրակությունների կազմի ձևավորման մասին»,-եզրափակել է պատգամավորը:
Էմմա Պալյան