տուն Հասարակություն ՀՅԴ ՀԵՄ-ը ապատեղեկատվություն է տարածել

ՀՅԴ ՀԵՄ-ը ապատեղեկատվություն է տարածել

241
0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով ԿԳՄՍ նախարարի հետ ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչների հանդիպման մասին հայտարարությանը:

«ՀՅԴ ՀԵՄ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե իբր վաղը ժամը 15:00-ին նախատեսված է հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Հայտնում ենք, որ սա ապատեղեկատվություն է, և հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա։

ԿԳՄՍՆ-ն նախապես հստակ տեղեկացրել է «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագծի վերաբերյալ կարծիք արտահայտելու և առաջարկներ անելու հարթակների մասին։ Կոչ ենք անում քննարկումներին մասնակցել այդ հարթակներում։

Հիշեցնում ենք, որ օրենքի նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկները կարող եք ուղարկել [email protected] հասցեին»,- տեղեկացնում են նախարարությունից: