Քաղաքագետների միության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում, շեղվելով երկրում առակա սոցիալական խնդիրներից, հիշեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերը՝ նշելով, որ «Միասնություն» դաշինքի անդամներից միայն ինքն է ողջ մնացել, որ ակտիվ քաղաքականության մեջ է.«Այս տարի հոտկեմբերի 27-ի ողբերգական դեպքերի 15 -ամյակն է և մենք բոլորս պետք է հասկանանք, որ այս խնդիրները այդ դեպքերի տրամաբանական արդյունքն են հանդիսանում: «Միասնություն» դաշինքից միայն ես եմ ողջ մանցել, որ ակտիվ քաղաքականության մեջ եմ և մնալու եմ քաղաքականության մեջ: Շատերն են ցանկանում ինձ չտեսնել քաղաքական պրոցեսներում, սակայն ես չեմ պատրաստվում դուրս գալ ակտիվ քաղաքականությունից»,-ասաց Հմայակ Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ եթե անգամ իր կյանքին վտանգ սպառնա՝ ինքը չի լքի քաղաքական դաշտը: