Ավստրալացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ կանայք, ովքեր հղիության ժամանակ քնում են մեջքի վրա, կարող են բազմաթիվ բարդություններ ունենալ։ Նրանք պնդում են, որ մեջքի վրա անընդհատ քնելու հետևանքով երեխան մոր արգանդում կարող է մահանալ, քանի որ այդ դիրքում նվազում է արյան մատակարարումը երեխային։ Այս մասին հաղորդում է Globalscience-ը։
Այդ պատճառով, հղիներին խորհուրդ չի տրվում քնել մեջքի վրա։ Ամենացանկալի դիրքը հղի կնւջ համար, ձախ կողքի վրա քնելն է։ Բացի այդ, ֆինն գիտնականները պնդում են, որ կինը ենթագիտակցորեն կարող է ազդել երեխայի սեռի ձևավորման վրա։ Այս հարցն ուսումնասիրվել է շուրջ 90 տարի, և արդյունքում գիտնականները եկել են եզրակացության, որ հղիացման ժամանակ կնոջ օրգանիզմը վերահսկում է սերմի ընտրությունը և ազդում երեխայի սեռի վրա։