Փարիզյան մետրոյում Ալժիրի հղի քաղաքացին ածելիով մարմնական վնասվածքներ է հասցրել 4 ուղևորների: Այս մասին հաղորդում է Le Parisien-ը:
Միջադեպը տեղի է ունեցել փարիզյան մետրոպոլիտենի 5-րդ գծի «Բոբինյի — Պաբլո Պիկասսո» կայարանում: Հարձակման հետևանքով 4 մարդ ստացել է ձեռքերի, դեմքի և կոկորդի կտրվածքներ:
Պարբերականի տվյալներով՝ 28-ամյա հղի կինը նախ ածելիով հարվածել է իր առջև կանգնած տղամարդու կոկորդին, ապա վնասել է ևս 3 ուղևորի:
Կնոջը տաք հետքերով ձերբակալել են փարիզյան ոստիկանները: Բժիշկները նշում են, որ նա հոգեկան խնդիրներ ունի: Հարձակման պատճառը դեևս չի պարզվել: