Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շահագործման հանձնվելու կապակցությամբ անցկացվել է հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը։
Սարգսյանն ու Պուտինը հեռուստակոնֆերանսի շրջանակներում կապ են հաստատել «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ, որն այդ պահհին ՋԷԿ-ի տարածքում էր գտնվում, հաղորդել էօ ИТАР-ТАСС-ը:
Միլլերը հայտնել է, որ 5-րդ էներգաբլոկը, որը կառուցվել է«Գազպրոմի» ներդրումներով, լիովին պատրաստ է գործարկման. էներգաբլոկն ունի 480 մեգավատտ հզորություն և արտադրում է ժամում 3,3 միլիարդ ԿՎտ էներգիա: Ներդրումների ծավալը մոտ 300 մլն դոլար է:
Այնուհետև Կայանի տնօրեն Կարեն Սարգսյանը հայտարարել է էներգաբլոկի գործարկման մասին, արտադրված Էլեկտրական հոսանքը մուտք է գործել Հայաստանի էներգոհամակարգ։
Սարգսյանը և Պուտինը հաջողություն են մաղթել կայանի աշխատակիցներին:
Հիշեցնենք, որ 5-րդ էներգաբլոկի կառուցման մասին որոշումը ընդունվել էր դեռևս 1970-ական թթ. վերջերին։
«Հրազդան-5»-ը յուրահատուկ նախագիծ է, որտեղ առաջին անգամ համադրված են շոգետուրբինային և գազատուրբինային տեխնոլոգիաները