Այսօրվա կառավարության նիստում գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Քաղաքացիներն անկախ բնակության վայրից, իրավունք կունենան մուտք գործել, դուրս գալ, տարանցմամբ անցնել, տեղաշարժվել և մյուս կողմի պետության տարածքում գտնվել մինչև 90 (իննսուն) օր՝ մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից։