Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանի և Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ասադի Լարիի գլխավորությամբ առցանց մասնագիտական քննարկում է անցկացվել երկու երկրի առողջապահության նախարարությունների և բժշկական կազմակերպությունների մասնագետների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Կողմերը փոխանակվել են կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված երկրներում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, կիսվել փորձով ու գիտելիքով, հատկապես պացիենտների վարման և իրականացվող բուժման մեթոդների, համաճարակաբանական հսկողության, բնակչության հետ իրականացվող աշխատանքների առնչությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել COVID-19-ի դեմ պայքարում շարունակել համագործակցությունն ու խորհրդակցությունները` երկու երկրի առողջապահության նախարարությունների և մասնագիտական կառույցների միջև: Քննարկվել է նաև Իրանի Պաստերի Ինստիտուտի հետ այլ ուղղություններով համագործակցություն զարգացնելու հնարավորությունը: