տուն Քաղաքական ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ենթարկվել է խիստ քննության. Մարուքյան

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ենթարկվել է խիստ քննության. Մարուքյան

179
0

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ գրությամբ դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին՝ պարզելու, թե ինչու է կոմիտեն ԵՄ-ի կողմից ենթարկվել է խիստ քննության:

«Սիրելի՛ քաղաքացիներ, քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին հետևյալ հարցի կապակցությամբ․ Եվրոպական միության պաշտոնական կայքում դեկտեմբերի 09-ին հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ենթարկվել է խիստ քննության՝ անվտանգության վերահսկողության նվազման նշանների պատճառով։ Հարցը չափազանց կարևոր է, քանի որ նման հանգամանքներն իջեցնում են մեր երկրի վարկանիշը, ինչն իր հետ բերում է նաև զբոսաշրջության նվազեցում։ Ավելին, քաղաքացիական ավիացիայում անվտանգության վերահսկողության նվազումն ընդհանուր անվտանգության խնդիր է, և հետևանքները կարող են վերաբերել յուրաքանչյուր քաղաքացու։ Ըստ այդմ՝ Տիկին Ռևազյանից խնդրել եմ բացատրություն, թե՝

  • ինչ փաստերի կապակցությամբ է որոշվել, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում կան անվտանգության վերահսկողության նվազման նշաններ,
  • ինչ միջոցներ է ձեռք առնում կոմիտեն այս ուղղությամբ դրությունը շտկելու նպատակով»,- գրել է նա: