Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ??
Կասկած չունեմ, որ գալիք տարում մենք ևս մի հաստատուն և ամուր քայլ կկատարենք բարեկեցիկ, ապահով և հզոր Հայաստան ստեղծելու համար և այդ գերագույն նպատակի համար ջանք ու եռանդ չենք խնայի։
Ցանկանում եմ, որ բոլորս միմյանց փոխանցենք սեր, հոգատարություն, ջերմություն և ուշադրություն: Թո՛ղ բոլորը առողջ լինեն, թո՛ղ շատ նոր երեխաներ ծնվեն:
Ես իսկապես հավատում եմ, որ կարող ենք միասին կառուցել համատեղ ապագա մեր և մեր երեխաների համար: