Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ի ժամը 21:47-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:Реклама 20

Դժվարանցանելի է Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Գեղարքունիքի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում և Արագածոտնի մարզի Ապարանի, Ծաղկահովտի տարածաշրջաններում, Շիրակի մարզում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, Գորայք գյուղում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, «Զանգեր» կոչվող հատվածում, Կոտայքի մարզի Չարենցավան, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում մառախուղ է:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված մոտ 230 բեռնատար:
Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ավտոճանապարհը: