ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

    150
    0

    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

    Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

    Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

    Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

    Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

    o    Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն: