Այսօր ՀՀԿ ԳՄ հերթական նիստի վերջում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նիստի ընթացքում հիմնականում քննարկվել են ներքաղաքական հարցեր: Ինչպես գիտենք, սպասվում էր, որ հենց այսօր հայտնի է դառնալու նոր վարչապետի անունը, մինչդեռ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուրադ Շարմազանովը նշել է, որ նոր վարչապետի անունը հայտնի կդառնա միայն երկուշաբթի օրը: Շարմազանովը նշել է, որ մինչև երկուշաբթի Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ քննարկումներ կունենա ԱԺ երեք կուսակցությունների հետ, որից հետո նոր կհայտարարվի վարչապետի անունը: