տուն Արցախ ՀՀ վարչապետը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններին. Fox 11

ՀՀ վարչապետը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններին. Fox 11

365
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններին եւ նույնն էլ սպասում է Ադրբեջանի իշխանություններից։

«Ցանկանում եմ ընդգծել, որ ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ես առաջին հայ ղեկավարն եմ, որը հայտարարում է, որ լուծումը պետք է ընդունելի լինի նաեւ ադրբեջանցիների համար, ինչի համար Հայաստանում արժանացա սուր քննադատության։ Հիմա ես սպասում եմ, թե երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կխոսի եւ կընդունի նույն բանաձեւը»,- Fox 11 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Փաշինյանը։

Նա նաեւ հավելել է, որ եթե Ադրբեջանի նախագահը նույն դիրքն ընդուներ, ապա կողմերը շատ մոտ կլինեին Ղարաբաղյան հակամարտության լուծմանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here