տուն Բանակ ՀՀ ՊՆ-ն հայտարարությունը` կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու առնչությամբ

ՀՀ ՊՆ-ն հայտարարությունը` կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու առնչությամբ

370
0

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում, ի շահ զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար, դեռևս շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները:

Հաշվի առնելով վերոնշյալը և նպատակ ունենալով կանխել վարակի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր՝ հորդորում ենք. հնարավորինս սահմանափակել այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա կառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական  հաստատություններ (հոսպիտալներ), խիստ անհրաժեշտության դեպքում վերոնշյալ հաստատություններ այցելելիս պարտադիր կրել պաշտպանիչ դիմակներ: