ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հակամարտության ժամանակ ծանր վիրավորում ստացած շարքային Արթուր Մուրադյանի կյանքը չհաջողվեց փրկել:
«Չնայած զինվորական հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին, ցավոք, Արթուր Մուրադյանի կյանքը չհաջողվեց փրկել:
Հավերժ փառք ու խոնարհում»,- գրել է մամուլի խոսնակը:
Նշենք, որ շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր ՊՆ ԿԿԶՀ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:
Araratnews.am-ը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: