տուն Տնտեսական ՀՀ-ում 73, թե՞ 20%-ն է կարծում, որ մոտ է եվրոպական արժեքներին. Gallup-ի...

ՀՀ-ում 73, թե՞ 20%-ն է կարծում, որ մոտ է եվրոպական արժեքներին. Gallup-ի և ԵՄ հարցումների հակասությունը

212
0

EU-1

Հայաստանում Gallup International-ի ներկայացուցիչ համարվող «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի»՝ այսօր հրապարակված հարցումների (Մաքսային միության վերաբերյալ) որոշ արդյունքներ հակասում են ավելի վստահելի հարցումներին: Խոսքն, իհարկե, Պարույր Հայրիկյանի պատվիրած հարցման մասին չէ, որի համաձայն՝ հայաստանցիների միայն 23%-ն է կողմ արտահայտվել Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը (Gallup-ի կարծիքով՝ այդ թիվը 64% է): Թեև արդարության համար պետք է նշել, որ Gallup-ի հարցումները ո՛չ պրոֆեսիոնալիզմի մակարդակով, ո՛չ էլ օբյեկտիվությամբ չէին գերազանցում Պարույր Հայրիկյանի պատվիրած հարցումներին: Դա շատ հստակ երևաց այդ ասոցացիայի նախագահ Արման Նավասարդյանի խոսքից:

Խոսքը ԵՄ կողմից ֆինանսավորվող Տարածաշրջանային տեղեկատվական ծրագրի շրջանակներում իրականացվող ԵՄ Հարևանության քաղաքականության բարոմետրի՝ Հայաստանում անցկացվող հարցման արդյունքների մասին է: Այդ հարցումը պարբերաբար  իրականացվում է ԵՄ գործընկեր 16 երկրներում, Եվրոպական հարևանության քաղաքականության տարածաշրջանում ընդգրկված տարածքներում ու Ռուսաստանում: Համաձայն Հայաստանում անցկացված վերջին հարցման տվյալների (որոնց արդյունքներն հրապարակվեցին այս տարվա գարնանը)՝ հայաստանցիների 86 տոկոսը համարում է, որ ԵՄ-ն կարևոր գործընկեր է, իսկ 73 տոկոսը հավատացած է, որ ԵՄ-ն և Հայաստանը բավականաչափ ընդհանուր արժեքներ են կիսում, որպեսզի կարողանան համագործակցել Եվրոպական հարևանության քաղաքական գործընկերության՝ Արևելյան շրջանում առկա համագործակցության միջինից շատ ավելի բարձր մակարդակով:

Իսկ ահա Մարքեթինգի հայկական ասոցիացիան կարծում է, որ հայաստանցիների ոչ թե 73%-ն են համարում, որ կիսում են եվրոպական արժեքներ, այլ ընդամենը 20%-ը:   Իհարկե, օբյեկտիվության և պրոֆեսիոնալիզմի տեսակետից Մարքեթինգի հայկական ասոցիացիան չի էլ կարող համեմատվել Եվրոպական հարևանության բարոմետրի հետ: Եվ այս առանձին վերցրած դրվագը ցույց է տալիս, որ պնդումը, թե հայաստանցիների 64%-ը կողմ է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, իրականությանը չի համապատասխանում:

Հայկ Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here