տուն Լուրեր ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ռեսուրսները բավարար չեն քաղաքացիական համախմբման համար

ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ռեսուրսները բավարար չեն քաղաքացիական համախմբման համար

222
0

955555555555

Արդեն մի քանի օր է, ինչ Ուկրաինայում անցկացվում են բողոքի մեծ ակցիաներ` ընդդեմ կառավարության` ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման պատրաստման աշխատանքները կասեցնելու որոշման դեմ: Araratnews.am-ի թղթակիցը Կիևում ստեղծված իրավիճակի  թեմայի շուրջ զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ, ով  համեմատականներ  է անցկացրել  Հայաստանում տեղի ունեցող նմանատիպ զանգվածային միջոցառումների հետ: «Այդ ամենը ինչը Ուկրաինայում հնարավոր է, որովհետև այնտեղ կա քաղաքական ընդդիմություն, որը չի դադարում որպես այդպիսին գոյություն ունենալուց:

Եթե կա քաղաքական կոնսենսուս, ապա այնտեղ բանավեճերը,  քաղաքական պայքարը գնում է առավել արդյունավետ ուղիներով»,- նշել է Արթուր Սաքունցը: «Եթե դիտարկում ենք Ուկրաինայի տարբերակը, ուրեմն այդ քաղաքացիական ընդվզումը նաև քաղաքական ընդդիմության գործունեության արդյունքն է, այնպես չէ, որ Ուկրաինայի քաղաքացիները ավելի իրազեկ ու խելացի էին, քան Հայաստանում, ուղղակի մեզ մոտ, երբ այդ ուղղությամբ աշխատանք չի կատարվում քաղաքական ուժերի կողմից, բնականաբար քաղաքացիներն էլ պատրաստված չեն լինում»,- շարունակել է Սաքունցը: Իրավապաշտպանի կարծիքով Հայաստանում այդ քաղաքական ընդվզումը խիստ սահմանափակ է և սահմանափակվում է այն մի խումբ քաղաքացիների շրջանում, որը մենք պարբերաբար տեսնում ենք տարբեր բողոքի ակցիաների ժամանակ:«Քաղաքացիական հասարակության ռեսուրսները բավարար  չեն, կամ նրա մոտեցումները կամ գործիքակազմը չի կարող բավարար լինել քաղաքացիական համախմբման համար, դա կարող է շատ արդյունավետ լինել  խիստ կոնկրետ իրավիճակներում կարճաժամկետ համախմբման համար,  այլ երկարատև պայքարի համար քաղաքացիական հասարակությունը նման գործիքներ չունի և չի էլ կարող ունենալ մեզանում, որովհետև քաղաքական գործունեությունը բոլորովին այլ բան է ենթադրում»,- եզրափակել է Արթուր Սաքունցը:

Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here