տուն Լուրեր «ՀՀ-ում չկա մի դատավոր, որից կարելի է ակնկալել անկախ օրինական դատավճիռ». Նիկոլ...

«ՀՀ-ում չկա մի դատավոր, որից կարելի է ակնկալել անկախ օրինական դատավճիռ». Նիկոլ Փաշինյան

135
0

download (4)

Այսօր խորհրդարանում քննարկվեց պետական պաշտոններ զբաղեցրած անձնաց սոցիալական երաշխիքների մասին եւ կից ներկայացված օրենքի փաթեթի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով նախագծին, ասաց, որ իշխանությունը այժմ դատախազների, դատավորների քննչական աշխաակիցների սոցիալական երաշխքիների մասին է մտածում այն դեպքում, երբ ՀՀ-ում չկա մի դատավոր, որից կարելի է ակնկալել անկախ օրինական դատավճիռ:

«Մարտի 1-ի անօրինականությունները չբացահայտած դատախազության պաշտոնյաների համար մենք մտածում ենք` ի՞նչ սոցիալական երաշխիքներ տանք: Կարծում եմ, որ շատ ճիշտ կլիներ այդ մարդկանց ընդհանրապես որևէ սոցիալական  երաշխիքից զրկեին, որովհետեւ նրանք ուղղակի պատասխանատվություն են կրում այն վիճակի համար, որը մենք այսօր ունենք: Տպավորությունը այնպիսին է, որ դուք հոգ էք տանում այն էլիտայի համար , որը ձեզ օգնում է մնալ իշխանության»,-ասաց Փաշինյանը ˋ խոսքն ուղղելով կառավարության ներկայացուցիչներին, ովքեր խորհրդարան են ներկայացրել օրենսդրական նախաձեռնությունը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ իրենց կողմից ներկայացված օրենքի նախագիծը մի շարք օրենքներում վաղուց ամրագրված դրույթների` ուժը կորցրած ճանաչելու մասին է, եւ մեկ միասնական համակարգ սահմանելու մասին:

«Այս օրենքի նախագիծը հենց սահմանափակվում եւ սահմանում է միասնական կարգ,  եւ այս շրջանակներում կարգը կենսաթոշակի չափը պաշտոնատար անձանց համար նաեւ շաղկապում է հիմնական կենսաթոշակի չափին, ինչը այս պահի դրությամբ գործող օրենքով չկա: Սոցիալական երաշխքիները ամբողջ աշխարհում ընդունված համակարգեր են: Վարձատրության պետական ծառայությանը ներառում են երեք կոմպոնենտ. առաջինը` դա հիմնական աշխատավարձն է, երկրորդըˋ հավելումն է աշխատավարձի  եւ երրորդըˋ սոցիալական երաշխիքն է»,-պատասխանեց Արտեմ Ասատրյանը:

Լիլիթ Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here