տուն Լուրեր ՀՀ-ում չկա մեկը, ով համարձակություն ունենա Ծառուկյանի հետ բարձր խոսել. Նաիրա Զոհրաբյան

ՀՀ-ում չկա մեկը, ով համարձակություն ունենա Ծառուկյանի հետ բարձր խոսել. Նաիրա Զոհրաբյան

238
0

Naira-Zohrabyan1 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով Ծառուկյան- Բաղդասարյան «տղամարդկային» բանավեճին նշել է, որ ինքը Հայաստանում դժվար է պատկերացնում մեկին, ով համարձակություն ունենար Գագիկ Ծառուկյանի հետ բարձր տոնայնությամբ խոսել, ուր մնաց, թե լիներ այն, ինչ նկարագրված է Ծառուկյան-Բաղդասարյան վեճի մասի հրապարակումների մեջ: Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, հոկտեմբերի 19-ի երեկոյան Բրյուսելից Երևան ժամանող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու համար «Զվարթնոց» օդանավակայանում են գտնվող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը օդանավի՝ վայրէջք կատարելուց մոտ կես ժամ առաջ հայհոյանքներով իրար հետ վեճի են բռնվել:  Դիմավորելու եկած պաշտոնյաները մի քանի րոպե շարունակ չեն կարողացել զսպել երկուսին էլ:

 

 

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here