տուն Տնտեսական ՀՀ-ում խնայողությունների չափը գնալով մեծանում է

ՀՀ-ում խնայողությունների չափը գնալով մեծանում է

183
0

փող

Հայաստանում ընդհանուր խնայողությունների չափը վերջին տարիներին բավականին արագ տեմպերով է աճում: Կենտրոնական բանկը երեկ հրապարակեց այս տարվա հունվար ամսվա տեղեկագիրը, որից երևում է, որ թեև 2013-ի դեկտեմբերի համեմատ այս տարվա հունվարին ընդհանուր խնայողությունները փոքր ինչ նվազել են, այնուամենայնիվ վերջին մի քանի տարիների կտրվածքով դրանց ծավալը բավականին արագ տեմպերով է աճել, ավելի արագ, քան տնտեսության աճի տեմպերն են:

Այսպես, 2008-ի վերջին, Հայաստանում, ընդհանուր խնայողությունների ծավալը կազմել է 388 միլիարդ 174 միլիոն դրամ: Այնուհետև` աստիճանաբար աճելով՝ 2013-ի վերջին հասել է 1 տրիլիոն, 148 միլիարդ 849 միլիոն դրամի (Գծագիր): Տվյալները վերցված են Ազգային վիճակագրական ծառայության 2013 թվականի տարեգրքից (էջ 404) և ՀՀ Կենտրոնական բանկի այս տարվա հունվար ամսվա տեղեկագրից  (էջ 93):

Գծագիր. Ընդհանուր խնայողությունների չափը ՀՀ-ում 2008-2013թթ, միլիոն դրամ

axx

Նշենք, որ ընդհանուր խնայողությունները իրենց մեջ ներառում են ինչպես ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդներն ու բանկային հաշիվները, այնպես էլ պետական խնայողությունները: