տուն Հասարակություն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը դադարեցրել է վիզա տրամադրել իրանցիներին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը դադարեցրել է վիզա տրամադրել իրանցիներին

305
0

«Մերձավոր Արևելքում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների պատճառով ժամանակավորապես կասեցվել են արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ»։

Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

Խոսքը Իրանի քաղաքացիների մասին է, չնայած որ հաղորդագրության մեջ այդ մասին պաշտոնական հիշատակություն չկա:

Նշենք, որ հաղորդագրության տեքստը հասանելի է նաև պարսկերեն:

Նշենք, որ վերջին տարիներին Իրանի շատ քաղաքացիներ ԱՄՆ մուտքի արտոնագիր էին ստանում Երևանում: