տուն Լուրեր ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 56 դեպք

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 56 դեպք

182
0

 Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 1-ից 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է յուրացման կամ վատնման` 12, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 9-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 6, ծեծի՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, անձնական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, սուտ մատնության, սպանության սպառնալիքի և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here