ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով՝ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Արկադի Մարգարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Նա երկարամյա ծառայության թոշակի է անցել: Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ այդ պաշտոնում նշանակվել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանուկ Մուրադյանը:
«Հայկական ժամանակ»-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասրակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից: