Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն ընտրվել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի անտառների և անտառային արդյունաբերության բյուրոյի փոխնախագահ:
«2019թ․ նոյեմբերի 4-7-ը Ժնևում անցկացվող ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական անտառային հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն ընտրվել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի անտառների և անտառային արդյունաբերության բյուրոյի փոխնախագահ»,- նշված է հայտարարությունում: