տուն Լուրեր ՀՀ-ն հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին

ՀՀ-ն հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին

193
0

Կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում հավանության արժանացրեց ԵՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման մասին նախագիծը։

Ըստ նախագծի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵՏՄ անդամ պետությունների հետ համատեղ Սերբիայի հետ անցկացրել է ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման երեք բանակցային փուլ: Սերբիայի Հանրապետության ու ԵՏՄ երեք երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության միջև արդեն իսկ կնքված են երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրեր:

Նշվում է, որ «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի կնքման հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար նոր առևտրային հնարավորությունների ստեղծումը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here