տուն Քաղաքական ՀՀ-ն դարձել է մեկ գազային ընկերության ֆան կլուբ. Զոհրաբյան

ՀՀ-ն դարձել է մեկ գազային ընկերության ֆան կլուբ. Զոհրաբյան

78
0

TH_Naira-Zohrabyan  1111111111111

Գազային հանձնաժողովի վերաբերյալ ելույթով հանդես գալով՝ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք  վստահություն չունեն, որ իշխանությունն այս հանձնաժողովի նախագիծը առաջարկել է առաջացած հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար: Ըստ Զոհրաբյանի, իրենք կասկածում են, որ խորհրադարանական մեծամասնությունը ցանկություն ունի տալու առաջացած բոլոր հարցերի պատասխանները:

Զոհրաբյանը ԱԺ նախագահին ասաց, որ եթե նա ունենար առաջացած հարցերի պատասխանները տալու ցանկություն, ՀՀ-ն չէին դարձնի մեկ գազային ընկերության ֆան կլուբը:

Զոհրաբյանն ասաց, որ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում պետք է տրվի մի քանի հարցի պատասխան՝  ինչո՞ւ է քաղաքացուն գազը հասնում շատ թանկ գնով, որտեղի՞ց առաջացավ 300 մլն-ի պարտքը և գազի կալորիականության հարցը:

Ժամկետների առումով Զոհրաբյանն ասաց, որ այն մինչև նոյեմբեր ձգել պետք չէ, քանի որ առաջացած բոլոր հարցերի պատասխանները կարող են տրվել առավելագույնը 2-3 ամսվա ընթացքում: