տուն Բանակ ՀՀ նոր դիրքերը (լուսանկար)

ՀՀ նոր դիրքերը (լուսանկար)

1088
0
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆրյանը «Ֆեյսբուքի»  իր էջում գրել է.

« Գիշերը մի երկու տեղ քննարկումների մեջ էինք’ ֆեյսբուքում շրջանառության մեջ դրված ու մեր փառապանծ տղերքի արածի վրա ցեխ արձակող մի երկու ակնարկ ապատեղեկատվություն տարածողների մասով։ Բոլոր տեղերում բացատրում ենք այն, ինչ առաջին օրից կա ու ինչի մասին գիտենք։ Մեկ էլ մի երկու Սասնա ծռական’ ” Յաաաաաա, փաստորեն էս մի շաբաթ ա մեզ խաբել են հա? Էն մեր ուզած սարը չի հա? Ըտենց էլ գիտեինք… Սաղդ պատասխան եք տալու…” Գրողներից մեկն էլ ֆեյք’ ամերիկաներից։ Ես ու այլ ընկեր այս քարտեզով, բառերով մինչ դա մանրամասն նկարագրել էինք։ Հասկացողը հասկացել էր, չհասկացողն էլ չհասկացավ։ Դե ֆեյքի կամ անհասկացողի հետ լեզու չես էլ թրջի, բայց ընկերոջ տեղադրած այս քարտեզը լավ մատչելի բացատրում է ու այլ մարդկանց համար եմ տեղադրում։

Ուրեմն աջի կանաչները մեր հին դիրքերն են, դրանցից մի լեռնաշղթա ձախ կանաչները’ նոր դիրքերը, իսկ կարմիրները ադրբեջանական դիրքերն են, որոնց մի մասի գոյությունը ապագայում մեզանից է կախված լինելու’ խելոք կպահեն կմնան, խելոք չեն պահի’ կլքեն։ Էս ա մեր տղերքի ու ռազմաքաղաքական ղեկավարության արածը, որը մեզ լրիվ գոհացնում է։ Իսկ ով շատ է ուզում, կարող է սեփական միջոցներով ու մեզ այլ ռիսկերի տակ չդնելով/ սեփական ռիսկով մինչև Կիլիմանջարոն գրավել։ Մենք ծափ կտանք միայն»։

Գիշերը մի երկու տեղ քննարկումների մեջ էինք' ֆեյսբուքում շրջանառության մեջ դրված ու մեր փառապանծ տղերքի արածի վրա ցեխ…

Posted by Styopa Safaryan on 2020 թ. հուլիսի 17, ուրբաթ