տուն Հասարակություն Կրթություն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՔՈԱՖ-ի՝ ինստագրամյան հանդիպման հյուր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՔՈԱՖ-ի՝ ինստագրամյան հանդիպման հյուր

300
0

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ին՝ ժամը 19։30, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի հյուրն է։

Նախագահի հետ ՔՈԱՖ-ի ինստագրամյան ուղիղ եթերում կզրուցի Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից ՔՈԱՖ-ի շրջանավարտ Խանում Գևորգյանը։

Իր բացման խոսքում նախագահն անդրադառնալու է գիտելիքի կարևորությանը, տեխնոլոգիաներին, գյուղատնտեսությանն ու այսօրվա երիտասարդների առջև բացվող հնարավորություններին։

Նախագահ Արմեն Սարգսյանին հարցեր են ուղղելու ՔՈԱՖ-ի շահառու համայնքների երեխաները։ Նրանց հետաքրքրությունների շրջանակում են մասնագիտական և աշխատանքային ձեռքբերումները, դիվանագիտական կեցվածքի առանձնահատկությունները, Հայաստանում և այլ երկրներում ապրելու տարբերությունները, ընտանիքի և հատկապես թոռնիկների հետ հարաբերությունները։

ՔՈԱՖ-ի INSTALIVE կոչվող առցանց հանդիպումների շարքը զրույց է հետաքրքիր ու տարբեր ոլորտներում հաջողության հասած հյուրերի հետ արվեստի, առողջության, բիզնեսի, մեդիայի, քաղաքականության, սպորտի մասին։