տուն Լուրեր ՀՀ նախագահներից ում կինն է ավելի ազդեցիկ

ՀՀ նախագահներից ում կինն է ավելի ազդեցիկ

216
0

1521338_617314838325889_1649495925_n

Մեր օրերում երկրի ղեկավարների հետ միասին հասարակության շրջանում հայտնի են նաև նրանց կանայք: Առաջին տիկինները, իրենց ամուսինների պաշտոնավարման տարիներին ակտիվ հասարակական-բարեգործական գործունեությամբ են զբաղվում: Հաճախ առաջին տիկինները բավական ազդեցիկ են լինում և մեծ հեղինակություն են վայելում: Վառ օրինակ է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կինը` Հիլլարի Քլինթոնը, ով իր ակտիվ գործունեության ընթացքում բավականին հայտնի և ազդեցիկ անձնավորություն էր և 2008 թվականին, ԱՄՆ նախագահական ընտրություններում, Բարաք Օբամայի հիմնական մրցակիցներից էր:

AraratNews.am-ը համացանցից օգտվողների շրջանում հարցում է իրականացրել` պարզելու համար, թե ՀՀ երեք նախագահներից ում կինն է ավելի հայտնի և ազդեցիկ: Հարցման մասնակիցները նաև հիմնավորել են իրենց պատասխանները: Կփորձենք երեք նախագահների մասին հնչած կարծիքները ներկայացնել առանձին առանձին և ամփոփ:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյան։

Հարցման մասնակիցները նշում էին, որ տիկնոջը քիչ են հիշում, ծանոթ չեն նրա հասարակական գործունեությանը և կոնկրետ գնահատականներ տալ դժվարանում են: Առաջին նախագահի պաշտոնավարման տարիներին լրատվամիջոցներն այսքան շատ չէին և երկիրը պատերազմի մեջ էր, ուստի հասկանալի է, թե ինչու Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը հասարակության լայն շրջանակներին հայտնի չէ: Սակայն պետք է նկատել, որ երկար տարիներ է, տիկին Տեր-Պետրոսյանը զբաղվում է հասարակական ակտիվ գործունեությամբ, չնայած լրատվամիջոցները ակտիվ չեն լուսաբանում նրա գործունեությունը: Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի անմիջական նախաձեռնությամբ 1994 թվականին ստեղծվել է հասարակական կազմակերպություն Կանանց համահայկական միությունը, որի անփոփոխ նախագահն է հանդիսանում մինչ այսօր:

Y

 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը` Բելլա Քոչարյան։

Բելլա Քոչարյանին ավելի շատ քաղաքացիներ էին ճանաչում և նշում՝ որպես ակտիվ և ազդեցիկ հասարակական գործիչ: Հանրապետության նախկին առաջին տիկինը ոսկրածուծի տրանսպլանտացիայի դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն է։ Նա պատվավոր նախագահն է նաև Վլադիմիր Սպիվակովի «Հայաստանի տաղանդավոր երեխաները» միջազգային բարեգործական հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի: Հարցման մասնակիցների մեծ մասը նշում էին, որ հաճախ են լրատվամիջոցներով ականատես լինում Բելլա Քոչարյանի գործունեությանը և կարծում են, որ երեք նախագահների կանանցից հենց նա է ամենաազդեցիկը:

IMG

 

Երրորդ՝ գործող նախագահի կինը` Ռիտա Սարգսյան։

Չնայած այն հանգամանքին, որ Ռիտա Սարգսյանը գործող նախագահի կինն է, սակայն հասարակության շրջանում իր գործունեությունը ավելի քիչ է հայտնի: Հարցման մասնակիցները նշում էին, որ նրա գործունեության մասին քիչ ինֆորմացիա ունեն և նրան ավելի քիչ ազդեցիկ են համարում, քան Բելլա Քոչարյանին:

Չնայած այս ամենին, Ռիտա Սարգսյանը բավական ակտիվ հասարակական և բարեգործական գործունեությամբ է զբաղված: Առաջին տիկինը բարեգործական աշխատանք է ծավալում արվեստի եւ առողջապահության ոլորտներում: Ռիտա Սարգսյանը հանդիսանում է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, ինչպես նաև` «Արմավենի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ:

88888888

 

Այսպիսով ամփոփելով համացանցային հարցման արդյունքները, պետք է նկատել, որ ՀՀ երեք նախագահների կանանցից, հասարակության շրջանում ամենաակտիվը և ամենաազդեցիկը համարվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը` Բելլա Քոչարյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here