տուն Քաղաքական ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ

ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ

293
0

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 21-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը: