տուն Քաղաքական Հայաստան ՀՀ նախագահը ստորագրել է դիվանագիտական աստիճաններ շնորհելու հրամանագիր

ՀՀ նախագահը ստորագրել է դիվանագիտական աստիճաններ շնորհելու հրամանագիր

392
0

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

Դիվանագետի օրվա կապակցությամբ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Վահագն Սերգեյի Աթաբեկյանին Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Յուրի Հրանտի Բաբախանյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության խորհրդական

Վահե Արմենի Գևորգյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական

Անահիտ Ռուդոլֆի Հարությունյանին Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: