տուն Քաղաքական Հայաստան ՀՀ նախագահը հանդիպել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ)

ՀՀ նախագահը հանդիպել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ)

252
0

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանի և Տարոն Սիմոնյանի հետ:

Հանդիպմանը ներկայացվել են տարվա ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից իրականացված աշխատանքները, օրենսդրական գործունեությունը, մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ։

Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նախագահական տարբեր նախաձեռնությունների մասին: