տուն Հասարակություն ՀՀ ՄԻՊ ուղեցույցը նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության վերաբերյալ թարգմանվել է ասորերեն...

ՀՀ ՄԻՊ ուղեցույցը նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության վերաբերյալ թարգմանվել է ասորերեն և հնդկերեն

165
0

Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» ուղեցույցը թարգմանվել է ասորերեն և հնդկերեն` ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

«Մարդու իրավունքների պաշտպանությունը ենթադրում է համալիր մոտեցում, հետևաբար, մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունները պետք է կարողանան արտակարգ դրությանն ու մարդու իրավունքների սահմանափակումներին առնչվող տեղեկությունները ստանալ իրենց մատչելի լեզվով։