տուն Հասարակություն ՀՀ հյուսիսային շրջաններում սպասվում է բուք

ՀՀ հյուսիսային շրջաններում սպասվում է բուք

166
0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Սարավան — «Զանգեր» հատվածում տեղում է ձյուն: Փետրվարի 25-ի ամբողջ օրը հյուսիսային շրջաններում սպասվում է բուք, հատկապես լեռնային գոտիներում, և տեղումներ՝ ձյան ու ձնախառն անձրևի տեսքով:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։