տուն Տնտեսական ՀՀ ԿԲ միջազգային պահուստները 5 տարում աճել են 845 մլն դոլարով

ՀՀ ԿԲ միջազգային պահուստները 5 տարում աճել են 845 մլն դոլարով

157
0

դոլար

Հայաստանի միջազգային պահուստների մակարդակը համապատասխանում է միջազգային պրակտիկայում արտարժութային պահուստներին ներկայացվող բոլոր պահանջներին, մասնավորապես` հնարավոր արտաքին ցնցումները կլանելու` ՀՀ տնտեսության կարողությունը հավաստելու տեսանկյունից: Այս մասին ասվում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գործունեության 2008-2014թթ հաշվետվությունում; Մի շարք ընդունված ցուցանիշների գծով ՀՀ միջազգային պահուստների մակարդակը գերազանցել է նվազագույն պահանջները:

Մասնավորապես` երեք ամսվա ներմուծման ծածկույթ ապահովելու փոխարեն ՀՀ միջազգային պահուստներն ապահովում են ներմուծման` ավելի քան 5 ամսվա ծածկույթ, իսկ կարճաժամկետ պարտավորությունների սպասարկման նախատեսվող ծավալը ապահովելու փոխարեն այս գումարը գերազանցում են մոտ 5 անգամ:

2008-2013թթ ՀՀ միջազգային պահուստներն աճել են շուրջ 845 մլն ԱՄՆ դոլարով և 2013թ վերջին կազմել 2 միլիոն, 252 մլն ԱՄՆ դոլար: