տուն Հասարակություն ՀՀ կառավարությունում ստեղծվել է տեղեկատվական կենտրոն՝ կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար

ՀՀ կառավարությունում ստեղծվել է տեղեկատվական կենտրոն՝ կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար

164
0

ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ստեղծվել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն, որտեղից առաջիկա օրերի ընթացքում կկազմակերպվեն մամուլի ասուլիսներ (12:00-ին, 16:00-ին, 20:00-ին)՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հետ կապված օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնից։

Ասուլիսները հեռարձակվելու են Հանրային հեռուստաընկերությամբ (բաց հաճախականությամբ) եւ ՀՀ կառավարության յութուբյան ալիքով:

ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաեւ իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը: