տուն Տնտեսական ՀՀ-ի վարդերի ջերմոցն իր տեխնոլոգիայով և ծավալով աշխարհում միակն է. Դավիթ Գևորգյան

ՀՀ-ի վարդերի ջերմոցն իր տեխնոլոգիայով և ծավալով աշխարհում միակն է. Դավիթ Գևորգյան

464
0

Հայաստանում կա վարդերի բացառիկ ջերմոց, աշխարհի համար բացառիկ ջերմոց: Այս մասին ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:

«Այդ տեխնոլոգիաներով ու ծավալներով աշխարհում վարդերի ջերմոց չկա ընդհանրապես: Ամեն թփի համար հատուկ պայմաններ են ստեղծում, հատուկ խոնավության չափ: Եվ դա մեր ֆորումին ներկայացված ծրագիր էր»,- ընդգծեց մարզպետը:

Նորագույն տեխնոլոգիաներով արտադրվող վարդերն արտահանվում են: