տուն Տնտեսական ՀՀ-ի ու ԼՂՀ-ի ֆինանսական համագործակցությունը ինչպես կա, այնպես էլ կմնա՝ ՄՄ-ին մեր...

ՀՀ-ի ու ԼՂՀ-ի ֆինանսական համագործակցությունը ինչպես կա, այնպես էլ կմնա՝ ՄՄ-ին մեր անդամակցումից հետո. Ջավադյան

117
0

Artur-Javadyan

«Ես բաժանում չեմ պատկերացնում»,- այսօր հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Հայաստանի ու ԼՂՀ-ի ֆինանսական համակարգերի բաժանում՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումից հետո: «Այդպիսի հարց չի քննարկվել: Դուք ուզում եք քաղաքական ու տնտեսական կոնտեքստները միացնել: Դեռ պարզ չէ ինչ է լինելու տնտեսական առումով, քանի որ մենք ոչ մի պայմանագիր դեռ չենք ստորագրել և պարզ չէ պայմանագրի ֆորմատը»,- ասաց Ա. Ջավադյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի ու ԼՂՀ-ի տնտեսական ու ֆինանսական համագործակցությունը ինչպես եղել է ու կա այսօր, այնպես էլ կշարունակի մնալ: