տուն Լուրեր Բլոգ ՀՀ իշխանություններից անչափ շնորհակալ ենք անվճար հոգեբանական օգնության համար

ՀՀ իշխանություններից անչափ շնորհակալ ենք անվճար հոգեբանական օգնության համար

252
0
1185327_580722388633882_1798825085_nՆերկայացնում ենք Առաքել Սեմիրջյանի ֆեյսբուքյան գրառումը։

 

Աշխարհում միլիարդավոր դոլարներ են ծախսում հոգեբանների վրա, որպեսզի նրանք կարողանան կարոտի տրավման հաղթահարել, իսկ մեր իշխանությունները այդ ամենն անում են անվճար:

 

Հիմնականում հարկայինը, մաքսայինը, ԳԱԻ-ն, ոստիկանությունը, քաղաքապետարանը, ԺԵԿ-ը ու պետական մնացած հաստատությունները ՀՀ քաղաքացիներին ամեն օր էնքան են նվաստացնում ու զզվեցնում, իսկ վերջում էլ օդակայանում կես կիլո ավելի ճամպրուկի կշռի համար ընենց օյին են բերում գլխիդ, որ երկրից հեռանալուց հետո, դու որևէ հոգեբանի կարիք չունես ու որևէ զգացմունք քեզ չի տանջում երկիր վերադառնալու կապակցությամբ:

 

ՀՀ իշխանություններից անչափ շնորհակալ ենք անվճար հոգեբանական օգնության համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here