տուն Լուրեր ՀՀ իշխանությունները խորամանկորեն քերում են խնդիրն իրենց վրայից ու ուղղորդում դեպի Վլադիմիր...

ՀՀ իշխանությունները խորամանկորեն քերում են խնդիրն իրենց վրայից ու ուղղորդում դեպի Վլադիմիր Պուտինը.Լևոն Բարսեղյան

235
0

Levon

Ինչպես գիտենք, արդեն մի քանի օր է, ինչ Գյումրիում տեղի է ունենում ակտիվ շինարարական աշխատանքներ`մասնավորապես վերակառուցվում են ավտոճանապարհները՝ կապված Վլադիմիր Պուտինի`Հայաստան նախատեսված այցի հետ: Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է այդ փաստին, նշելով, որ այն՝ ինչ կատարվում է արդեն մի քանի օր Գյումրիում, պետության թույլ լինելու ապացույցն է. «Երբ քաղաքացիները նույն խնդիրները տարիներ շարունակ բարձրացնում են ու այդ խնդիրները չեն լուծվում, կամ լուծվում են շատ մասնակիորեն, մեկ էլ ինչ-որ պաշտոնյայի այցի ժամանակ ոտք ու ձեռք ընկած սկսում են նորոգություններ կատարել` դա թույլ, ենթակա, իշխանությունը զիջող երկրի ապացույց է»,-նշել է Լևոն Բարսեղյանը:

Վերջինիս կարծիքով, ավելի լավ կլիներ, որ առանց նման այցելությունների բարեկարգվեր և լրացուցիչ նման բաների կարիք չլիներ: Arartnews.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում այս ընթացքում հնչած այն կարծիքներին, որ Վլադիմիր Պուտինին անհրաժեշտ է դիմավորել բողոքի ակցիաներով կամ որևէ կոշտ ձևերով, Լևոն Բարսեղյանը պատասխանել է.«Ես կարծում եմ, որ խնդիրը Վլադիմիր Պուտինը չէ, խնդիրը Հայաստանի իշխանություններն են, և իշխանություններն էլ կարողանում են խորամանկորեն իրենց վրայից քերել այդ խնդիրը և ուղղորդել դեպի Վլադիմիր Պուտինը: Եթե ՀՀ իշխանություններն իրենց արժանապատիվ պահեին, չփորձեին Հայաստանի ինքնիշխանությունը խաղալիք դարձնել, չեմ կարծում, որ Պուտինի այցելությունն այսպիսի դժգոհություններ կհարուցեր: Ես կարծում եմ, որ հարկավոր է իսկապես բողոքել ինքնիշխանության կորստի դեմ` դա կլինի Ռուսաստանի օգտին, թե կլինի որևէ մեկ այլ երկրի կողքին:

Մտահոգություն ունեմ, որ ամեն տեսակ այս այցելությունները` կամ Սերժ Սարգսյանը Մոսկվա կամ Մոսկվայից ինչ-որ մեկը Հայաստանի ինքիշխանության կորստի կամ զիջման ծրագրի մաս են կազմում, այս իմաստով հասարակական քննադատության թիրախ պետք է լինի իշխանության զիջման երևույթը, գլխավոր դերակատար համարելով, իհարկե, Սերժ Սարգսյանին, որն ակնհայտորեն  իշխանությունը զավթել է կեղծված ընտրությունների և բռնությունների, զանգվածային կեղծիքների միջոցով, հետո նոր նրա հնարավոր գործակիցները, կլինի Պուտինը, Ջորջ Բուշը, թե Օբաման»,-եզրափակել է Լևոն Բարսեղյանը:

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here