տուն Լուրեր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական հաղորդագրութjուն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական հաղորդագրութjուն

242
0

vozdushnaay_liniay_elektroperedachՆոյեմբերի 2-ին ժամը 10.24-ին, Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգից: Այդ տեխնիկական պատճառով հանրապետությունում տեղի են ունեցել հոսանքազրկումներ։

Տեղեկացնենք, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը սեպտեմբերի 22-ին դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից՝ վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորորգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար: Այդ աշխատանքները կտևեն 54 օր: Ուստի այս օրերի ընթացքում Իրանից Հայաստան էր ներկրվում 190 ՄՎա հզորությամբ էլեկտրաէներգիա։ Տեղի ունեցած մեկուսացման արդյունքում Հայաստանի էներգահամակարգի հաճախականությունը իջել էր մինչև 45 Հց, որի պատճառով էլ տեղի էին ունեցել հոսանքազրկումները։ Ժամը 10.26-ին Իրանի և Հայաստան էներգահամակարգերի միջև վերականգնվել էր զուգահեռ աշխատանքը։ Ժամը 11.30-ին արդեն վերականգնվել էր հանրապետության էներգասպառողների 70 տոկոսի էներգամատակարարումը։ Այժմ աշխատանքներ են ընթանում մյուս սպառողների էներգամատակարարումը վերականգնելու համար։ Միաժամանակ ընթանում է մասնագիտական քննություն՝ կատարվածի պատճառները պարզելու և հետագայում նման խնդիրներից խուսափելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here