տուն Տնտեսական ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արգենտինայի Արտաքին առևտրի քարտուղարին

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արգենտինայի Արտաքին առևտրի քարտուղարին

374
0

Հոկտեմբերի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության Արտաքին առևտրի քարտուղար տիկին Բեատրիս Պագլիերիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին araratnews.am-ին փոխանցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Ողջունելով հյուրերին Հայաստանում, Վահրամ Ավանեսյանը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-արգենտինական տնտեսական հարաբերությունները բավականին դինամիկ են զարգանում, մասնավորապես` ներդրումների և զբոսաշրջության ոլորտներում: Նախարարը նաև անհրաժեշտ է համարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում առկա ներուժի բացահայտումն ու համագործակցության ակտիվացումը:
Արգենտինայի Հանրապետության Արտաքին առևտրի քարտուղար տիկին Բեատրիս Պագլիերին իր հերթին ասել է, որ հայերը աչքի են ընկնում իրենց ձեռներեցությամբ և նշել է, որ արգենտինահայ շատ գործարարներ ներգրավված են կոշիկի արտադրության, դեղագործության, տեքստիլի և արդյունաբերության այլ ոլորտներում:
Նրա խոսքով հայ-արգենտինական առաջին գործարար համաժողովը, որ կազմակերպվել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանության և Զարգացման հայկական գործակալության համատեղ ջանքերով, անշուշտ կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: Համաժողովի շրջանակներում հայ գործարարները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց գործարար առաջարկները Արգենտինայից ժամանած 25 բազմաոլորտ ընկերություններ ներկայացնող գործարարների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների տնտեսական քաղաքականությանն առնչվող այլ հարցեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here